Դրամներից անձրևը

ՀարուստԿար-չկար մի աշխարհ կար։ Այդ աշխարհում անձրևի փոխարեն դրամից  անձրև էր։ Այդ աշխարհում ոչ մի ախքատ մարդ չկար ընդամենը հարուստ մարդիկ կան։ Մի օր մի երեխա գնաց դպրոց նրա անունը Ավետ էր։ Ավետը տեսավ, որ իր դպրոցը ամեն ինչ Պատրաստված էր ոսկիից օրինակ՝ քանոնը,մատիտները, աթոռը և այլն։ Նա եկել

էր ոսկեգույն շորերով այդ, ոսկեգույն շորերը արժեր մեկ միլիոն դրամ։Երբ որ

Continue reading

Նոր ավարտող հեքիաթը

Pochat axvesԼինում է, չի լինում՝ մի պապիկ։ Էս պապիկը իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.

Պապիկը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի

 վրա կանգնում է ու էսպես խնդրում.

— Պապիկ, պապիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պապիկը ասում է.

— Դե գնա իմ կաթը բեր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

— Ուլիկ, Ուլիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Ուլը ասում է.

— Դե գնա ինձ համար խոտ բեր։ Աղվեսը գնում է արտի մոտ։

— Ցորեն, ցորեն, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ ուլին տամ, ուլը ինձ կաթ տա, կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։ Ցորենը ասում է.

— Դե գնա ինձ համար ջուր բեր։

Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

— Ծով, ծով, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ ցորենին տամ, ցորենը ինձ խոտ տա, խոտը տանեմ ուլին տամ, ուլը ինձ կաթ տա, կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Ծովը ասում է.

— Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

— Կին, կին, կուժդ տուր, կուժը տանեմ ծովին տամ, ծովը ինձ ջուր տա, ջուրը տանեմ ցորենին տամ, ցորենը ինձ խոտ տա, խոտը տանեմ ուլին տամ, ուլը ինձ կաթ տա, կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներ՛իս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կինը ասում է.

— Դե գնա ուլունք բեր ինձ համար։

Աղվեսը գնում է չարչու մոտ։

— Ուլունքի վաճառող, ուլունքի վաճառող, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ կինին տամ, կինը ինձ կուժ տա, կուժը տանեմ ծովին տամ, ծովը ինձ ջուր տա, ջուրը տանեմ ցորենին տամ, ցորենը ինձ խոտ տա, խոտը տանեմ ուլին տամ, ուլը ինձ կաթ տա, կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Ուլունքի վաճառողը ասում է.

— Դե գնա ինձ համար ձու բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

— Ձվի վաճառող, ձվի վաճառող, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ ուլունքի վաճառողին տամ, ձվի վաճառողը ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ կինին տամ, կինը ինձ կուժ տա. կուժը տանեմ ծովին տամ, ծովը ինձ ջուր տա. ջուրը տանեմ ցորենին տամ, ցորենը ինձ խոտ տա. խոտը տանեմ ուլին տամ, ուլը ինձ կաթ տա. կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Ձվի վաճառողը ասում է.

— Դե գնա ինձ համար կուտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

— Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ ձվի վաճառողին տամ. ձվի վաճառողը ինձ ձու տա, ձուն տանեմ ուլունքի վաճառողին տամ, ուլունքի վաճառողը ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ կինին տամ, կինը ինձ կուժ տա, կուժը տանեմ ծովին տամ, ծովը ինձ ջուր տա, ջուրը տանեմ ցորենին տամ, ցորենը ինձ խոտ տա, խոտը տանեմ ուլին տամ, ուլը ինձ կաթ տա, կաթը տանեմ պապիկին տամ, պապիկը պոչս տա. կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս։ Աղվեսը կուտը տանում է ձվի աշխատողին, ձվի վաճառողը ձու է տալի, ձուն տանում է ուլունքի վաճառողը, ուլունք է տալի, ուլունքը տանում է Կինին, Կինը կուժ է տալի, կուժը տանում է ծովին, ծովը ջուր է տալի, ջուրը տանում է ցորենին, ցորենը խոտ է տալի, խոտը տանում է ուլին, ուլը կաթ է տալի, կաթը տանում է պապիկին, պապիկը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցո՛ւմ, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Continue reading